«Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական Հիմնադրամ


WEAREARMENIANS.COM
«Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական Հիմնադրամի նպատակն է ստեղծել հայկական հզոր, միահամուռ ցանց, որպեսզի աջակցել Հայաստանում ու Արցախում բնակվող հայությանը: Հիմնադրամը հիմնադրվել է բոլորիս համար դժվարագույն 2020 թվականին, հանդիսանում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, գրանցված է ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից, ունի իրավաբանական անձի կարգավիճակ և գործում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Հարգելի՛ նվիրատուներ,
Ձեր շնորհիվ հնարավոր է դառնում տրամադրել աջակցություն և մարդասիրական օգնություն՝ կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին, առաջին հերթին, ահասարսուռ մարտական գործողությունների ժամանակ կամավոր և պարտադիր զինվորական ծառայություն մատուցած մեր հերոսներին, հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելիս՝ վիրավոր ազատամարտիկներին և սրբացած նահատակների ընտանքիներին, Արցախից, ցավոք, տեղահանված և նաև Արցախ վերադարձած բնակիչներին:

Հիմնադրամի կողմից հավաքված միջոցները նպատակաուղղվում են տարատեսակ սոցիալական, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական, համայնքների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ բարելավելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում բնակվող հազարավոր քաղաքացիների կյանքի որակը:

Մենք ուսումնասիրում և այնուհետև մանրամասնորեն Ձեզ ենք ներկայացնում պարտադիր աջակցության կարիք ունեցող պատմությունները: Ձեր կողմից հանգանակված ամեն դրամը միանգամից ուղղվում է հայտնի խնդիրների լուծմանը, Հիմնադրամի կողմից նախապես հայտարարված հումանիտար օգնության ձեռքբերմանն ու առաքմանը կամ բարեգործական նախագծերի իրականացմանը՝ համաձայն Հիմնադրամի առաքելության և կանոնադրական նպատակների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Մենք պատասխանատու ենք մինչև մանրուք և հաշվետու՝ մինչև վերջին լուման: Հիմնադրամին նվիրաբերված գումարները, իրականացված նախագծերը և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները հրապարակվում են wearearmenians.com պաշտոնական կայքում՝ դարձնելով աշխատանքները բացարձակ թափանցիկ:

Սիրելի՛ նվիրատուներ,
քաջալերում ենք աջակցել Հիմնադրամին ամսական պարբերականությամբ, քանի որ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները բազում են, իսկ Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամի կողմից ներկայացված վերակառուցման, զարգացման և մարդասիրական ծրագրերն ուղղված են հստակ խնդիրների վերջնական լուծմանը:

Կարևոր է ինչպես նյութական աջակցությունը, այնպես էլ Ձեր ֆիզիկական մասնակցությունը Հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերն իրագործելիս։ Գրանցվե՛ք կայքում, միացե՛ք մեր կամավորների թիմին հայրենիքում և օգնե՛ք իրագործել մեր հայրենանպաստ ծրագրերը։

Աջակցության նախագծերի իրականացումը հնարավոր է և կախված է միմիայն Ձեր լիասիրտ նվիրատվություններից: Առանց Ձեզ մեզ մոտ ոչինչ չէր ստացվի: Շնորհակալ ենք յուրաքանչյուր դրամի և Ձեր վստահության համար:

Մենք Հայ Ենք և միանշանակ պարտավոր ենք լինել միասնական։
Ծառայու՛մ ենք հզոր հայրենիքի կայացմանը։

Սիրու՛մ ենք Ձեզ, մեր քաղաքացիական հայոց բանակ։
Սպասու՛մ ենք Ձեզ Տանը, Մե՛ր Տանը, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ՛ ՏԱՆԸ