Card image cap
Իրենց տունը հայտնվեց մեկ այլ երկրում
19/12/2020

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակչուհի՝ Սիլվա Սարգսյանի ընտանիքը պատերազմի սկսվելուց 3 օր անց գալիս է Հայաստան՝ ժամանակավոր բնակության համար:
Սիլվան աշխատել է Ավետարանոց գյուղի մանկապարտեզի տնօրեն և միաժամանակ դպրոցում դասավանդել է ինֆորմատիկա առարկա:
Սիլվան իր երկու դուստրերի և երկու անչափահաս թոռնիկների հետ այժմ ժամանակավոր կացություն է հաստատել հյուրատներից մեկում ։
Իր ամուսինն ու տղան այժմ գտնվում են Ստեփանակերում։ Տղան՝ Արմանը, սովորում է Արցախի պետական համալսարանում, որպես տնտսագետ և շուտով ենթակա կլինի զորակոչի։
Սիլվայի ամուսինն ֆիզկուլտուրայի ուսուցիչ է ու այժմ չի աշխատում, իսկ երկու դուստրերն ունեն բարձրագույն կրթություն, ավագ դուստրը՝ Անին, տուրիզմի մասնագետ է, իսկ կրտսեր դուստրը՝ Անիտան, իրավաբան է։
Այս դժվարին օրերին՝ կորցնելով իրենց տունն ու աշխատանքը, Սիլվայի ընտանիքն ունի մեր աջակցության կարիքը՝ բնակարանի և ապրուստը վաստակելու հարցում։

Card image cap
Նաիրայի և Քրիստինեի ընտանիքները հայտնվում են դրսում
11/12/2020

Նաիրա և Քրիստինե քույրերի ընտանիքներն ապրում են բարեկամներից մեկի տանը Երևանի Սարի-թաղ թաղամասում։ Քրիստինեն Մարտակերտի Կոճողոտ գյուղից է, Նաիրան Մարտակերտի Մաղավուզ գյուղից։
Նրանց ամուսինները Արցախում են՝ համագյուղացիների հետ միասին պաշտպանում են Մաղավուզ և Կոճողուտ գյուղերի սահմանները։ Նրանց տները լուրջ վնասվել են ռմբակոծությունների արդյունքում։ Քրիստինեն ունի չորս անչափահաս երեխա, Նաիրան՝ երկու անչափահաս երեխա։ Նրանք բոլորը բնակվում են բարեկամի կողմից հատկացված փոքր տանը։ Քրիստինեի և Նաիրայի ընտանիքները պետք է վարձով տուն գտնեն, ինչն այս պահին անհնար է, քանի որ չունեն աշխատանք և գտնվում են ֆինանսական ծանր վիճակում։ Քրիստինեն մասնագիտությամբ դեղագործ է, Նաիրան՝ բանասեր։
Բացի կենցաղային անհրաժեշտ պարագաներից՝ Քրիստինեն դեղերի կարիք ունի, քանի որ գլխի տրավմա է ստացել։

Card image cap
Գևորգի ցուցաբերած քաջության պատմությունը
26/11/2020

Արագածոտնի մարզի Ամբերդ գյուղի բնակաիչ Գևորգ Եղիազարյանը հայրենասիրության մղումով կամավոր է մեկնել Արցախ համագյուղացի ընկերների հետ միասին սեփական ավտոմեքենայով։ Հատկանշական է, որ Գևորգի հայրը արցախյան հերոսամարտում հայրենիքը պաշտպանելու ժամանակ է զոհվել 1994 թ․։

Ջրականում՝ (Ջաբրայիլում) թեժ մարտերի ընթացքում, արկի պայթյունից կորցնում է իր ընկերոջը, լուրջ վնասվում է Գևորգի ոտքը, վերջինիս շտապ տեղափոխում են հիվանդանոց։

Գևորգն ապրում է կիսաքանդ տանը՝ կնոջ, մոր, հաշմանդամ եղբոր և երեք անչափահաս երեխաների հետ։
Մայրը թոշակառու է, եղբայրը՝ խուլ ու համր, կինը չի աշխատում, քանի որ երեխաները անչափահաս են։

Ընտանիքի ողջ հոգսը ընկած էր Գևորգի ուսերին՝ նախքան վիրավորվելը։ Ծանր վնասվածքի հետևանքով մոտակա երկու տարում պարզապես անհնար է Գևորգի աշխատելը՝ ընտանիքի մինիմալ կարիքները հոգալու համար։



Card image cap
Վիդեոմոնտաժի ինտենսիվ կուրս
12/12/2020

Տվյալ ուսումնական նախագիծը իրագործվում է «Գիտելիքի Բանալի» ծրագրի շրջանակներում։
Շահառուներ կարող են լինել բոլոր այն հայերը, ովքեր ունեն 1-3 հաշմանդամության կարգ։
Յուրաքանչյուր ուսումնական նախագծի կուրսը տևելու է 6 ամիս։
Ուսումնական կուրսի ավարտից հետո այն ուսանողները, ովքեր գերազանց կհանձնեն քննություները, հիմնադրամի օգնությամբ կտեղավորվեն աշխատանքի։
Նախագծի իրականացման համար ուսանողները պետք է ապահոված լինեն նոթբուքներով և ունենան ինտերնետային կապ։

Բյուջեն կազմված է 20 ուսանողի համար։

Նոթբուքների տեխնիկական ցուցանիշներ՝
Պրոցեսոր ՝ i7 8-րդ սերնդի և բարձր
RAM ՝ DDR4 32 ԳԲ և ավելի
VGA: GeForce 1060Ti և ավելի
SSD: 250 ԳԲև ավելի

Տվյալ կուրսի շրջանակներում ուսանողները ձեռք կբերեն բազային գիտելիքներ բարձրորակ վիդեո կոնտենտ ստեղծելու համար։

Վիդեոմոնտաժի կուրսը իր մեջ ներառում է՝
• Նկարների և վիդեոների ֆորմատների հետ ծանոթացում
• Adobe Photoshop-ով նկար խմագրելու նվազագույն հմտություններ
• Adobe Premiere Pro հիմունքներ
• Adobe After Effects հիմունքներ

Card image cap
Երաժշտության մշակման ինտենսիվ ուսումնական կուրս
13/12/2020

Տվյալ ուսումնական նախագիծը իրագործվում է «Գիտելիքի Բանալի» ծրագրի շրջանակներում։
Շահառուներ կարող են լինել բոլոր այն հայերը, ովքեր ունեն 1-3 հաշմանդամության կարգ։
Յուրաքանչյուր ուսումնական նախագծի կուրսը տևելու է 6 ամիս։
Ուսումնական կուրսի ավարտից հետո այն ուսանողները, ովքեր գերազանց կհանձնեն քննություները, հիմնադրամի օգնությամբ կտեղավորվեն աշխատանքի։
Նախագծի իրականացման համար ուսանողները պետք է ապահոված լինեն նոթբուքներով և ունենան ինտերնետային կապ։

Բյուջեն կազմված է 20 ուսանողի համար։

Նոթբուքների տեխնիկական ցուցանիշներ՝
Պրոցեսոր ՝ i7 8-րդ սերնդի և բարձր
RAM ՝ DDR4 32 ԳԲ և ավելի
VGA: GeForce 1060Ti և ավելի
SSD: 250 ԳԲև ավելի

Տվյալ կուրսի շրջանակներում ուսանողները ձեռք կբերեն բազային գիտելիքներ բարձրորակ աուդիոկոնտենտ ստեղծելու համար։

Երաժշտության մշակման կուրսը իր մեջ ներառում է՝
• Ծանոթություն աուդիոֆայլերի ֆորմատի հետ
• Ableton-ի հիմունքներ

Card image cap
Վեբ մշակումների ինտենսիվ կուրս Python ծրագրավորման լեզվով
12/12/2020

Տվյալ ուսումնական նախագիծը իրագործվում է «Գիտելիքի Բանալի» ծրագրի շրջանակներում։
Շահառուներ կարող են լինել բոլոր այն հայերը, ովքեր ունեն 1-3 հաշմանդամության կարգ։
Յուրաքանչյուր ուսումնական նախագծի կուրսը տևելու է 6 ամիս։
Ուսումնական կուրսի ավարտից հետո այն ուսանողները, ովքեր գերազանց կհանձնեն քննություները, հիմնադրամի օգնությամբ կտեղավորվեն աշխատանքի։
Նախագծի իրականացման համար ուսանողները պետք է ապահոված լինեն նոթբուքներով և ունենան ինտերնետային կապ։

Բյուջեն կազմված է 20 ուսանողի համար։

Նոթբուքների տեխնիկական ցուցանիշներ՝
Պրոցեսոր ՝ i7 8-րդ սերնդի և բարձր
RAM ՝ DDR4 32 ԳԲ և ավելի
VGA: GeForce 1060Ti և ավելի
SSD: 250 ԳԲև ավելի

Տվյալ կուրսի շրջանակներում ուսանողները ձեռք կբերեն բազային գիտելիքներ վեբ կայքերի ու հավելվածների մշակման ։

Վեբ մշակումների ինտենսիվ կուրսը իր մեջ ներառում է՝
• Front end
o HTML5 հիմունքներ
o CSS հիմունքներ
o Bootstrap հիմունքներ
o JavaScript հիմունքներ

• Back end
o Python ծրագրավորման լեզվի բազային հիմքեր
o Python ստանդար գրադարանների հետ ծանոթացում
o Django framework-ի հիմունքներ

• Server side
o Ծանոթացում Ubuntu-ի օպերացիոն համակարգի հետ
o MySQL տվյալների բազայի հիմոււնքներ
o Ծանոթություն Apache-ի և իր կոնֆիգուրացիայի հետ