
Ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագիր
Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամը «Ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրով» իրականացնելու է մեծածավալ շինարարական և վերակառուցման նախագծեր՝ դպրոցների, մանկապարտեզների, զարգացման, արվեստի և մշակութային կենտրոնների և այլ ենթակառուցվածքների վերականգնում, տների և շինությունների կառուցում:
Առաջնահերթ աշխատանքներ են տարվելու անօթևան քաղաքացիներին, մասնավորապես արցախցիներին, բնակատեղիով ապահովելու խնդրի լուծման ուղղությամբ:
Այս կարևոր և ծավալուն ծրագիրն իրականացնելու համար Հիմնադրամը մեծապես ունի խոշոր չափերի երկարաժամկետ հովանավորության կարիք: