
«Գիտելիքի բանալի» կրթական ծրագիր
Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամը շատ է կարևորում «Գիտելիքի բանալի» կրթական ծրագրի նպատակային ուղղվածությունը և դրա հաջող գործարկումը:
Գիտելիքն արժանապատիվ աշխատանք գտնելու և բարեկեցիկ ապագա կերտելու հիմքն է:
Հիմնադրամի կողմից մշակված են ուսումնական և կրթական ծրագրեր ըստ համապատասխան տարիքային խմբերի և գիտելիքների պահանջարկի:
Հատուկ դասընթացների, սեմինարների և խմբակային աշխատանքների միջոցով շահառուները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ, հմտություններ և հնարավորություն կունենան գտնել իրենց տեղն աշխատաշուկայում: