«Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական Հիմնադրամ


Մենք Հայ ենք Միասնական Բարեգործական Հիմանդրամի առջև դրված է խնդիր,
հավաքագրված բոլոր միջոցները ուղղել բացառապես բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ամենօրյա միջոցները
մենք փորձում ենք հնարավորինս ապահովել տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող մեր գործընկերների օգնությամբ:
Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն գործընկերներին,
որոնք իրենց ներդրում են ունեցել մեր բարեգործական ընդհանուր գործում:
Բոլոր ընկերությունները և անհատները, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել Հիմնադրամին, նշված են Շնորհակալություն բաժնում:
Image Description

Պահանջվում են գրենական պիտույքներ

08/12/2020

Գրասենյակին յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ ապրանքները՝

A4 թուղթ տպագրության համար (5 տուփ՝ 500 թերթ)
Թղթապանակ (5 հատ)
Ֆայլեր (1 տուփ)
Մատիտներ (1 տուփ)
Մարկերների հավաքածու (1 տուփ)
Գրիչներ (1 տուփ)
Կարիչի լիցքավորիչներ (2 տուփ)
Ամրակներ
Կպչուն ժապավեն (թղթյա, գունավոր, թափանցիկ յուրաքանչյուրից 2 հատ)
Թուղթ նշումների համար (5 տուփ)

Image Description

Պահանջվում է լանչ

08/12/2020

Մենք գործընկեր ենք փնտրում `մեր գրասենյակի աշխատակիցների համար ամենօրյա լանչեր ապահովելու համար: (15 մարդ)

Image Description

Պահանջվում է բարձր կատարողական հնարավորություններով համակարգիչ

08/12/2020

Տեսանյութերը խմբագրելու, հիմնադրամի պորտալը մշակելու և ՏՏ ոլորտի այլ կարիքների համար մեզ անհրաժեշտ է համակարգիչ՝ հետևյալ բնութագրերով՝

ՄՈՆԻՏՈՐ
Անկյունագիծ՝ 34"
Կետայնություն՝ 3440x1440

ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐ
2.1 Բարձրորակ ձայնային համակարգ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԼՈԿ
Պրոցեսոր ՝ i7 10-րդ սերնդի և բարձր
Սառեցում ՝ հեղուկ հովացման համակարգ
RAM ՝ DDR4 32 ԳԲ և ավելի
VGA. GeForce 2060 6 GB GDDR6 և ավելի բարձր
SSD` 500 Գբ
HDD 1: 4TB
HDD 2: 4TB