Privacy policy


WEAREARMENIANS.COM
Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր («Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական հիմնադրամի՝ Հիմնադրամ) www.WeAreArmenians.com կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ:
Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Տվյալների գաղտնիություն
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն «Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական Հիմնադրամի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։
Դուք համաձայնում եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն։

Անձնական տվյալների հավաքագրում
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝
ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար
բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, նախագծերը և ոլորտները, որոնցում Դուք նվիրատվություն եք կատարել կայքի միջոցով
դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայք էջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը։
ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը, (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ մեր սերվերների վրա: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում ՝ տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, ձեր վճարման տեղեկությունները և գեոլոկացիան) պաշտպանելու համար։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր կայքին։

Վերջին թարմացումը՝ 07/12/2020