Terms of use


WEAREARMENIANS.COM
Ներածություն
Այստեղ կարող եք ծանոթանալ «Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով մեր՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կայք (www.WeAreArmenians.com) և օգտվելով մեր կայքում (այսուհետ՝ Կայք) հրապարակված տեղեկատվությունից և նվիրատվության/նվիրաբերության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:

Գրանցում
Այս համակարգը օգտագործելու համար Դուք պետք է նախ գրանցվեք և ստեղծեք հաշիվ («Հաշիվ»):
Դուք հավաստում եք, որ կայքում գրանցվելիս, նվիրատվություն/նվիրաբերություն կատարելիս կամ մեզ հետ կապի ընթացքում տրամադրված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ինչպես նաև կթարմացվեն՝ արտացոլելու համար բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Դուք եք բացառապես պատասխանատու ձեր Հաշվի, ինչպես նաև ձեր Հաշվի գաղտնաբառի անվտանգությունն ու գաղտնիությունը պահպանելու և Ձեր Հաշվի հետ կապված Կայքում բոլոր գործողությունների համար՝ լինի դա Ձեր գիտությամբ կամ առանց: Դուք համաձայնում եք անհապաղ զեկուցել մեզ ձեր Հաշվի ցանկացած չարտոնված օգտագործման կամ անվտանգության որևէ այլ խախտման մասին:
Եթե Դուք գրանցվում եք Կայքում կամ օգտագործում եք Կայքը մեկ այլ կողմի կամ կազմակերպության անունից, Դուք հավաստում եք, որ Դուք լիազորված եք գործել այդ կողմի կամ կազմակերպության անունից՝ Կայքն օգտագործելիս։

Նվիրատվություն
Դուք համաձայնում եք, որ նվիրատվության/նվիրաբերության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են Հիմնադրամի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ երբ Հիմնադրամը նվիրատվություն է ստանում առանց կոնկրետ նախագծի կամ կատեգորիայի հղումի, նվիրաբերված միջոցները կհատկացվեն Հիմնադրամի ընդհանուր բյուջեին։ Հիմնադրամին նվիրաբերած միջոցները ետ վերադարձման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի երբ նվիրատվությունը/նվիրաբերությունը պատահաբար կատարվել է կրկնակի:
Նվիրատվություն անելիս կարող եք ընտրել կրկնվող նվիրատվության ձևը: Պարբերաբար նվիրատվություն կատարելու համար ձեր համաձայնությունը տրամադրելու դեպքում Ձեզանից ամեն ամիս ավտոմատ կգանձվի գումար՝ մինչև չեղարկումը:

Չեղարկում և ամսական նվիրատվության փոփոխություն
Դուք կարող եք չեղարկել Ձեր պատահամաբար կատարված կրկնակի նվիրատվությունները ուղարկելով գրավոր նամակ՝ office@WeAreArmenians.com էլ. հասցեին։ Դուք կարող եք չեղարկել Ձեր պարբերական նվիրատվությունները ցանկացած ժամանակ։ Եթե ցանկանում եք չեղարկել Ձեր կողմից կատարվող կրկնվող նվիրատվությունը, կարող եք կապվել մեզ հետ office@WeAreArmenians.com էլ.հասցեի միջոցով կամ զանգահարել (+374) 94 99 22 66 հեռախոսահամարին։ Հետագա վճարներից խուսափելու համար Դուք կարող եք չեղարկել Ձեր կրկնվող նվիրատվությունը մինչև հաջորդ նվիրատվության ամսաթիվը:
Դուք կարող եք փոխել Ձեր ամսական նվիրատվության չափը կապվելով մեզ հետ office@WeAreArmenians.com էլ.հասցեի միջոցով կամ զանգահարելով (+374) 94 99 22 66 հեռախոսահամարին։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի գումարի գանձման հաջորդ փուլում։
Հիմնադրամի կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել գրավոր նամակ՝ office@WeAreArmenians.com էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները, խնդիրը առաջանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի մասնագետները կուսումնասիրեն Ձեզ հանդիպած խնդիրները կամ գումարի հետվերադարձի դիմումը և կապ կհաստատեն Ձեզ հետ։

Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: Հիմնադրամն հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:

Երրորդ կողմի հղումներ
Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք Հիմնադրամի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։

Ընդհանուր դրույթներ
Մենք կարող ենք ձեզ ծանուցումներ տրամադրել ձեր Հաշվի համար գրանցված էլ.փոստի միջոցով:
Հիմնադրամը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու համար փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում՝ Հիմնադրամը կտեղադրի փոփոխված Պայմանները www.WeAreArmenians.com կայքում։
Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապվել մեզ հետ office@WeAreArmenians.com էլեկտրոնային հասցեով։

Վերջին թարմացումը՝ 07/12/2020