Մեր հերոս Արտյոմն ու իր ընտանիքն ունեն մեր օգնության կարիքը
Արցախյան հերոսամարտերին մասնակցած Արտյոմ Դալաքյանն Արագածոտնի մարզի Ուջան գյուղից է։ Ջաբրայիլում՝ թեժ մարտերի ընթացքում, ոտքերը ստացել են բեկորային վնասվածք։ Վիրահատությունից հետո՝ Արտյոմը տեղաշարժվում է անվասայլակով և դեռ երկրորդ վիրահատության կարիքն ունի, որի համար անհրաժեշտ գումար չունեն։ Արտյոմի մայրը չի աշխատում՝ ունի առողջական խնդիրներ, հայրը՝ մահացել է ուռուցքից։ Արտյոմը մասնագիտությամբ սառնարանային տնտեսության մեքենավար է։ Ներկայումս նրանք գտնվում են ծանր ֆինանսական դրության մեջ։