նորություններ


«Դարձիր Սանտա» նախաձեռնություն
28/12/2020

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Իսրայելի Հայֆա քաղաքի հայկական համայնքին, ի դեմս Քահանա Տեր Տիրայր Հովակիմյանի, որ միացան Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամի «Դարձիր Սանտա» նախաձեռնությանը, որի առաջին մասն իրականացավ դեկտեմբերի 28-ին Երևան մոլում։
Մեր հերոսների ընտանիքների շուրջ 250 երեխա մասնակցեց ամանորյա միջոցառմանը, որի ընթացքում հեքիաթային կերպարները երեխաներին նվիրեցին տոնական տրամադրություն։
Միջոցառման վերջում Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը երեխաներին բաժանեցին ամանորյա նվերներ։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Էլտառոզ մանկական կենտրոնին կազմակերպչական մեծ աջակցություն ցուցաբերելու համար։
Թո’ղ խաղաղություն լինի մեր հայրենիքին, իսկ մեր մանուկներն Աստծո օրհնությամբ ապրեն միայն պարզ երկնքի տակ։


Մասնակցիր տոնավաճառին, օգնիր ընտանիքներին
26/12/2020

Հրավիրում ենք Ձեզ Թումանյան 30՝ համտեսելու քաղաքի ամենահամեղ բուրգերներն ու թխվածքաբլիթները՝ պատրաստված մեր ֆրանսիահայ կամավորների կողմից և այդպիսով աջակցել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։


Պատրաստում ենք նվերներ մեր հերոսների ընտանիքների երեխաներին
25/12/2020

Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամին միացած մեր Ֆրանսիայից ժամանած հայրենակիցները ջանք ու եռանդ չեն խնայում օգնելու կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին։
Նրանց շնորհիվ կազմակերպվել է ցուցահանդես֊վաճառք, որտեղ վաճառվում է Արցախցի երեխաների կողմից պատրաստված իրեր և կամավորների կողմից պատրաստված հուշանվերներ ու քաղցրավենիք, ինչպես նաև առանձնացնեմ Մանուկին` ով պատրաստում է ֆրանսիական բաղադրատոմսով բուրգերներ։
Վաճառքի ամբողջ հասույթով պատրաստում ենք ամանորյա նվերներ մեր հերոսների ընտանիքների մանկահասակ երեխաներին։


Կատարում ենք բարին դպրոցականների հետ
24/12/2020

«Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական Հիմնադրամը, Պուշկինի անվան №8 հիմնական դպրոցի անձնակազմի և աշակերտների հետ միասին կյանքի են կոչում «Դարձիր Սանտա» նախաձեռնությունը։
Դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստել են նվերներ իրենց հասակակիցների համար, որոնց ընտանիքները հայտնվել են ծանր իրավիճակում պատերազմի պատճառով։ Նվերները կփոխանցվեն երեխաներին Հիմնադրամի օգնությամբ։
Այս դժվար օրերին, մենք՝ մեծերս, պետք է վերցնենք օրինակ երեխաներից, որոնք ջերմություն և սեր էին դրել յուրաքանչյուր նվերի մեջ և լինենք ավելի բարի։


Հավերժ փառք մեր հերոսներին
16/12/2020

Մենք Հայ ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամի անձնակազմը և Ֆրանսիայից ժամանած հայ կամավորները այցելեցին Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսներին։


Եվս մեկ անհոգ օր պատերազմ տեսած փոքրիկների համար
02/12/2020

Մենք Հայ ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամը ևս մեկ օր փոքրիկներին ժպիտ պարգևելու նպատակով այս անգամ ուղևորվեց Ծաղկաձոր` ԵՊՀ-ի Ծաղկաձորի հանգստյան գոտի, որտեղ հյուրընկալվել էին Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանքիներ։
Ֆրանսայից ժամանած մեր հայրենակիցները մուլտհերոսների հագսուտներով օրվա վերջում փոքրիկներին բաժանեցին նվերներ։


Հայրենիքիս ջուրը
29/11/2020

Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամի անձնակազմը Ֆրանսիայից Հայաստան ժամանած մեր կամավոր ընկերների հետ միասին այցելեց սահմանամերձ գյուղ, որտեղ տարբեր ընտանիքներին հումանիտար օգնություն ցուցաբերելուց հետո գյուղի ավանդական ընտանիքներից մեկը հրավիրեց իրենց տուն հայկական թոնրի լավաշ և խորովի համտեսելու:


Մանկական ժպիտների ետևից․․․
28/11/2020

Մենք Հայ ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամը Ռոզելիտա մանկական կենտրոնի հետ միասին փոքրիկների համար նախաձեռնել էր միջոցառում։
Նպատակը մեկն էր՝ Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված փոքրիկներին պարգևել ուրախ ու անհոգ օր։
Նախաձեռնությանը միացել էին նաև Ֆրանսիայի մեր հայ կամավորների խումբը։
Խաղերով ու ծիծաղով լի օրվա ավարտին փոքրիկները ստացան նաև նվերներ։
Շնորհակալություն Ռոզելիտա մանկական կենտրոնին համագործակցության համար:


Աշխատանքային գործընթաց
26/11/2020

Եվս մեկ հագեցած աշխատանքային օր, որի ժամանակ հանդիպեցինք Լեհաստանից Հայաստան ժամանած լրատվական ներկայացուցչի հետ, քննարկեցինք պատերազմի, պատերազմի հետևանքների, անհրաժեշտ հումանիտար աջակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Միասին այցելեցինք Արցախից տեղահանված տարբեր ընտանիքների:
Մենք կարևոր ենք համարում աշխարհին պատմել և ցույց տալ պատերազմի իրական պատկերը


Այց դեպի Դադիվանք
25/11/2020

Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամի անձնակազմը իր ընկերների հետ միասին Քարվաճառի դարպասների փակվելու վերջին օրը՝ 25.11.2020 թվականին, այցելեցին Դադիվանք վերջին պատարագին մասնակցելու համար։
Իհարկե, տխուր էր, կարոտով կսպասենք ու մի օր մենք նորից կվերադառնանք, անպայման կվերադառնանք…


Դեպի Հայրենիք՝ արյան կանչով
14/11/2020

Ֆրանսիայում բնակվող մեր հայ քույրերը և եղբայրները, պատերազմի լուրը լսելուն պես, Փարիզում և Լիոնում հավաքագրեցին անհրաժեշտ իրեր և ֆինանսական միջոցներ ու վերադարձան հայրենիք, որպեսզի աջակցեն իրենց հայրենակիցներին։
«Սա մեր հողն է, մեր արյունը, մեր տունը այստեղ է» պատասխանում է Մանուկը այն հարցին, թե ինչու է եկել Հայաստան։


Մենք Հայ ենք, և կապ չունի աշխարհի որ հատվածում ենք ապրում
13/11/2020

Ֆրանսիայում ապրող մի խումբ հայ երիտասարդներ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից միացան Հայրենիքին օգնելու անձնվեր գործին։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսեցին հավաքագրել անհրաժեշ իրեր ՝ հագուստ,դեղորայք որպիսի իրենց հետ բերեն հայրենիք։
Ինչպես նշում է Վահագն՝ դա ոչ թե նյութական օգնություն էր, այլ մարդասիրական։