Նաիրեն մնաց մենակ իր տղայի հետ
Պողոսյան-Մելքոնյան Նաիրեի նորակազմ ընտանիքն ապրում էր Երևանում վարձով՝ նախքան Արցախում մարտերի սկսելը։ Ամուսինը՝ Արմենը, կամավոր մեկնելով հայրենիքի պաշտպանության, արցախյան մարտերում զոհվել է։
Ծանր հոգեբանական տրավմայից դուրս բերելու համար հոգեբանական խումբ է այցելել նրանց տուն փորձելով հոգեկան հավասարակշռության բերել Նաիրեին։
Նրանց փոքրիկը չորս տարեկան է և Նաիրեն դեռևս փորձում է գաղտնի պահել հոր մահը: Նաիրեն անգլերենի մասնագետ է և Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կորցրել է իր աշակերտներին, որոնց հետ մասնավոր անգլերեն էր պարապում։
Այժմ նա իր փոքրիկի հետ ժամանակավորապես ապրում է հայրական տանը և ունի ֆինանսական օգնության կարիք։