«Կարիքի պատմություններ» աջակցության ծրագիր
Հիմնադրամի «Կարիքի պատմություններ» աջակցության ծրագրի հիմնական շահառուներն են կարիքի մեջ գտնվող սոցիալապես անապահով անձինք՝
• միայնակ ծերերը և թոշակառուները
• ապրուստի միջոցներ չունեցող քաղաքացիները
• հատուկ կամ բարձր ֆինանսական միջոցներ պահանջող հիվանդություններ ունեցող անձինք` հատկապես երեխաները
• ֆիզիկական/մտավոր աշխատանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած զինվորները
• զոհված կամ անհայտ կորած զինվորների ընտանիքները
• պատերազմի հետևանքով մշտական բնակության վայրը փոխած և օգնության կարիք ունեցող քաղաքացիները
• և անհապաղ աջակցության անհրաժեշտություն ունեցող այլ ընտանիքները
Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ օգնությունների տեսակները և ոչ միայն.
• առողջապահական աջակցություն՝ դեղորայքի և բուժման ծախսեր
• սնունդ
• կոմունալ վճարներ
• հագուստ և կոշիկներ
• առաջին անհրաժեշտության պարագաներ