Նաիրայի և Քրիստինեի ընտանիքները հայտնվում են դրսում
Նաիրա և Քրիստինե քույրերի ընտանիքներն ապրում են բարեկամներից մեկի տանը Երևանի Սարի-թաղ թաղամասում։ Քրիստինեն Մարտակերտի Կոճողոտ գյուղից է, Նաիրան Մարտակերտի Մաղավուզ գյուղից։
Նրանց ամուսինները Արցախում են՝ համագյուղացիների հետ միասին պաշտպանում են Մաղավուզ և Կոճողուտ գյուղերի սահմանները։ Նրանց տները լուրջ վնասվել են ռմբակոծությունների արդյունքում։ Քրիստինեն ունի չորս անչափահաս երեխա, Նաիրան՝ երկու անչափահաս երեխա։ Նրանք բոլորը բնակվում են բարեկամի կողմից հատկացված փոքր տանը։ Քրիստինեի և Նաիրայի ընտանիքները պետք է վարձով տուն գտնեն, ինչն այս պահին անհնար է, քանի որ չունեն աշխատանք և գտնվում են ֆինանսական ծանր վիճակում։ Քրիստինեն մասնագիտությամբ դեղագործ է, Նաիրան՝ բանասեր։
Բացի կենցաղային անհրաժեշտ պարագաներից՝ Քրիստինեն դեղերի կարիք ունի, քանի որ գլխի տրավմա է ստացել։